Ժան Սարգսյանը հիացրել է «The Voice van Vlaanderen» շոուի հանդիսատեսին և ժյուրիին
19 Փետրվարի 2026, 18:33
Լիբանանահայ Ժան Սարգսյանը Բելգիայում անցկացվող «The Voice van Vlaanderen» շոուի կույր լսումների ժամանակ կատարել է Սթինգի և Ալ-Շաբ Մամիի «Desert Rose» երգը։
22-ամյա հայ տղան իր բացառիկ ձայնային տվյալներով գրավել է հանդիսատեսին և ժյուրիին։
2017 թվականին Ժանը մասնակցել է «The Voice Kids» նախագծին Նիդերլանդներում, սակայն նրա մասնակցությունը ծրագրում ընդհատվել է ընտանիքի փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով։ Մինչև «The Voice van Vlaanderen»-ում հայտնվելը, որը բելգիական VTM հեռուստաալիքով տեղի է ունեցել փետրվարի 13-ին, նա աշխատել է Լոկերեն քաղաքում գտնվող բենզալցակայանում։