Արցախի հարցը բանակցային սեղանին դնելու համար նախ պետք է «հղկել սեղանը և ուղղել ոտքերը». Հովսեփյան
20 Փետրվարի 2026, 19:30
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է երկրի ներքաղաքական իրավիճակին, անվտանգային հարցերին և կուսակցության առաջնահերթություններին: Մեկնաբանելով իշխանական այն թեզը, թե մեկ մարդու համար Սահմանադրություն չեն փոխում (նկատի ունենալով Սամվել Կարապետյանի երկքաղաքացիության հարցը), Հովսեփյանը հիշեցրել է, որ հենց Նիկոլ Փաշինյանն է առաջինը խոսել այդ դրույթի անհամապատասխանության մասին: