Իրենց խելքից է աղքատությունը, ոչ թե մեր. հարցում Ապարանում
25 Փետրվարի 2026, 23:00
Ապարանում անցկացված հարցման ընթացքում բնակիչները քննադատել են իշխանությունների այն պնդումը, թե աղքատությունը «մարդկանց գլխում է»:
Բնակիչների խոսքով՝ երկրում տիրող սոցիալական ծանր վիճակի հիմնական պատասխանատվությունը կրում է կառավարությունը։ Հարցվողներից մեկը, զուգահեռներ անցկացնելով ընտանիքի մոդելի հետ, նշել է. «Ոնց տան ղեկավարն է աղքատ լինում, նույնն էլ ընտանիքն է։ Մենք աղքատ չենք, ղեկավարի խելքն է աղքատ։ Եթե աշխատանք չկա, ուրեմն դա իմ խելքի՞ց է»:
Ապարանցիները նշում են, որ թոշակառուների վիճակն այսօր աղետալի է. «20-30 հազար դրամով միայն կոմունալ վճարներն են մարվում, բա պետությունն ինչի՞ համար է»։
Հարցման մասնակիցների կարծիքով՝ երկրում իրավիճակը կփոխվի միայն այն դեպքում, երբ իշխանության ղեկին հայտնվեն ծանրակշիռ, կշռադատված և ազգային արժեքներ դավանող գործիչներ: