Տեղի է ունեցել «Միսթր Ուժ» -ի պաշտոնական պրեզենտացիան
26 Փետրվարի 2026, 19:50
Փետրվարի 25-ին Տաշիր Արենայում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ։
Նարեկ Կարապետյանը երիտասարդներին ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության տեսլականը։
Բաց և անկեղծ միջավայրում երիտասարդները Նարեկ Կարապետյանի հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկեցին իրենց հուզող հարցերը։
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ «Միսթր Ուժ» -ի պաշտոնական պրեզենտացիան։ Պատմության մեջ առաջին անգամ գործարկվեց IA գործիքով ստեղծված քաղաքական բոտը, որը 24/7 ռեժիմով պատասխանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ծրագրերի ու տեսլականի վերաբերյալ հարցերին։