Թեհրանի, Սպահանի, Քոմի, Քերեջի և Քերմանշահի բնակիչները հաղորդում են պայթյունների մասին, տեղեկացնում է «Fars» գործակալությունը։
Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին։ Երկրի ողջ տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն։