Թրամփը՝ Իրանի դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին
28 Փետրվարի 2026, 12:01
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սկսել է լայնածավալ գործողություն Իրանի դեմ։
«Որոշ ժամանակ առաջ Միացյալ Նահանգների զինված ուժերը սկսել են խոշոր մարտական գործողություններ Իրանում», — նշել է նա։
Թրամփը հավելել է, որ Իրանի դեմ գործողությունը միտված է երկրի միջուկային և հրթիռային ծրագրերի դեմ։ Նրա խոսքով՝ հարձակման նպատակը «ամերիկյան ժողովրդին պաշտպանելն է՝ վերացնելով իրանական ռեժիմի կողմից առկա անմիջական սպառնալիքները»։