Իսրայելի բանակը արձանագրել է Իրանից իրականացված հրթիռային արձակում
28 Փետրվարի 2026, 12:32
Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ Իրանի կողմից արձանագրվել է հրթիռային արձակում՝ ուղղված հրեական պետության տարածքին։ Այս մասին հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է տասնյակ բալիստիկ հրթիռներ։
Ըստ հաղորդագրության՝ Իսրայելի հյուսիսում հնչում են օդային տագնապի ազդանշաններ։