Գերագույն առաջնորդի պարտականությունները կբաշխվեն իշխանության երեք ճյուղերի միջև․ Իրանի փոխնախագահ

01 Մարտի 2026, 12:20

Քաղաքականություն

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը հայտնել է, որ Գերագույն առաջնորդի պարտականությունները ժամանակավորապես կբաշխվեն երկրի նախագահի, դատական իշխանության ղեկավարի և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից մեկի միջև։

Հիշեցնենք, որ Այաթոլլա Ալի Խամենեին զոհվել է շաբաթ վաղ առավոտյան՝ իր աշխատասենյակում, ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած հրթիռային հարվածի հետևանքով։ Դրանից հետո կառավարությունը երկրի ողջ տարածքում հայտարարել է 40-օրյա սուգ և ոչ աշխատանքային շաբաթ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս (ԿՍԻՀ)-ը և Իրանի բանակը հայտարարել են Գերագույն առաջնորդի մահվան համար վրեժ լուծելու մտադրության մասին։ ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին, ինչը հանգեցրել է ավերածությունների և քաղաքացիական զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է իրականացրել Իսրայելի տարածքում և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ։