Իրանի նախագահի գրասենյակը՝ Մասուդ Փեզեշքիանի առողջական վիճակի մասին
01 Մարտի 2026, 13:51
Իրանի նախագահի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Մասուդ Փեզեշքիանի վիճակի մասին։
Նշվում է, որ Փեզեշքիանն անվտանգ վայրում է, այդ մասին հայտնել է աշխատակազմի ղեկավարի` հասարակայնության հետ կապերի գծով տեղակալ Մոհամմադ-Մեհդի Թաբատաբային:
«Իրանի նախագահը ողջ-առողջ է և լիակատար անվտանգության մեջ»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին, որ նա եղել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հնարավոր թիրախներից մեկը: