Փեզեշքիանը խոստացել է վրեժ լուծել Խամենեիի սպանության համար

01 Մարտի 2026, 18:25

Քաղաքականություն

Նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարության մեջ նշել է, որ Թեհրանը վրեժը համարում է իր «օրինական իրավունքն ու պարտականությունը» և կանի ամեն ինչ այդ պարտականությունը կատարելու համար։ Այդ մասին հայտնել է Ռոյթերս գործակալությունը: 

Պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ առաջին փոխնախագահ Մոհամմադռեզա Արեֆը նախարարներին և նահանգապետներին հանձնարարել է ապահովել երկրի վարչակազմի անխափան գործունեությունը պատերազմի ժամանակ։