Իրանը հայտարարել է ԱՄՆ «Ավրաամ Լինքոլն» ավիակրի վրա հարձակման մասին

01 Մարտի 2026, 18:28

Քաղաքականություն

Իրանը հայտարարել է ամերիկյան «Ավրաամ Լինքոլն» ավիակրի ուղղությամբ հարված հասցնելու մասին։ Ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հաղորդագրության՝ նավը ենթարկվել է չորս բալիստիկ հրթիռների հարձակման։

Հայտարարությունը հրապարակվել է Իրանի պետական ռադիոյի և հեռուստատեսության կողմից։