560 ամերիկացի զինծառայող զոհվել կամ վիրավորվել է․ ԻՀՊԿ
01 Մարտի 2026, 21:21
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսԻ (ԻՀՊԿ) տվյալներով՝ Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների վրա հասցված հարվածների հետևանքով մոտ 560 ԱՄՆ զինծառայող զոհվել կամ վիրավորվել է։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ օբյեկտների ուղղությամբ իրականացվել են «անընդմեջ հրթիռային համազարկեր», ինչպես նաև լայնորեն կիրառվել են անօդաչու թռչող սարքեր։
ԻՀՊԿի պնդմամբ՝ ամբողջությամբ շարքից դուրս է բերվել Ալի-Ալ-Սալեմ ռազմաբազան Քուվեյթում։
Ամերիկյան կողմը դեռևս մեկնաբանություն չի տվել։ Ավելի վաղ հաղորդվել էր Իրանում իրականացված գործողության ընթացքում ԱՄՆ երեք զինծառայողի զոհվելու և ևս հինգի վիրավորվելու մասին։