Հարևան երկրների հետ որևէ հակասություն չկա, մենք պայքարում ենք այնտեղ տեղակայված ամերիկացի զինծառայողների դեմ․ Արաղչի

03 Մարտի 2026, 13:28

Քաղաքականություն

Իրանի ԱԳՆ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հարևան երկրների հետ որևէ հակասություն չկա, սակայն երկիրը «պայքարում է այնտեղ տեղակայված ամերիկացի զինվորների դեմ»։

Նա նախազգուշացրել է, որ Իրանը կշարունակի հարվածել ամերիկյան ուժերին, անգամ եթե նրանք «թաքնվեն հյուրանոցներում», և նշել է, որ ամերիկյան մյուս բազաները, նույնիսկ եթե ներկայումս չեն օգտագործվում հարվածներ հասցնելու համար, շարունակում են համարվել օրինական թիրախներ։