Իսրայելի և ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 160 երեխա․ Իրանի ԱԳՆ

03 Մարտի 2026, 20:03

Քաղաքականություն

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հրապարակել է Մինաբ քաղաքում տարրական դպրոցի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհված ավելի քան 160 աշակերտուհիների համար նախապատրաստված զանգվածային գերեզմանների լուսանկարները։

«Ահա թե ինչ տեսք ունի պարոն Թրամփի խոստացած «փրկությունը»։ Գազայից մինչև Մինաբ՝ անմեղ մարդիկ սառնասրտորեն սպանվում են»,- գրել է նա հրապարակմանը կից։