Սրտիկից ժողովուրդը կուշտ է. հարցում Շիրակում

09 Մարտի 2026, 17:30

Քաղաքականություն

Շիրակում անցկացված հարցման ժամանակ բնակիչներն անդրադարձել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոցիալական ցանցերում ակտիվությանը։ Նրանք նշել են, որ պետության ղեկավարը պետք է զուսպ լինի, իսկ սրտիկների ու էմոցիաների հրապարակային ցուցադրումը որակել են որպես անլուրջ քայլ։

«Զզվում եմ այդ սրտիկ արտահայտությունից, այդ կապիկությունից։ Մենք արդեն սովոր ենք, որ մեր երկրի ղեկավարից ոչ մի նորմալ քայլ չպետք է սպասենք»,- ասել է բնակիչներից մեկը։

Հարցման ընթացքում մեկ այլ քաղաքացի նշել է, որ երկրի ղեկավարը պետք է լուրջ ու զուսպ լինի․ «Ղեկավարը պետք է ծանր լինի, թուրքի ձեռքը չպաչի»։

Քաղաքացիների դիտարկմամբ՝ սիրո և համերաշխության լեզուն այլևս սպառված է, քանի որ մարդիկ ակնկալում են շոշափելի արդյունքներ․ «Այդ սրտիկը դատարկ խոսք է, գործողություն է պետք»։

Հարցման մասնակիցները շեշտում են՝ երկիրն այսօր ունի պինդ ձեռքի և հզոր ղեկավարի կարիք, իսկ սոցիալական ցանցերում չափազանց ակտիվությունը ոչ թե ամրապնդում է իշխանություն-հասարակություն կապը, այլ հակառակը՝ խորացնում է նրանց միջև գոյություն ունեցող անդունդը։