Ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է առհավետ տնավորվեն ՀՀ-ում․ Փաշինյան

11 Մարտի 2026, 18:30

Քաղաքականություն

Մեր կարևոր խնդիրներից է այն, որ փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերի և եղբայրների էմոցիաները չշահարկվեն՝ նրանց սին հույսեր տալով։ Այս մասին Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ռազմավարությունն այս հարցում շատ հստակ է՝ ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում»,-նշել է նա: