«Ոսկե ծիրան» կինոփառատոնն ընդգրկվել է FIAPF-ի միջազգային ցանցում
12 Մարտի 2026, 15:00
Միջազգային կինոփառատոների գործունեությունը կարգավորող և ճանաչող համաշխարհային առաջատար կազմակերպությունը` Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան (FIAPF) պաշտոնապես հայտնում է, որ աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոների շրջանակում FIAPF-ի կողմից ճանաչված ընդամենը 50 փառատոներից մեկը դարձավ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը։ Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունից։
1933֊ին ստեղծված FIAPF-ի հավատարմագրումը շնորհվում է այն փառատոններին, որոնք համապատասխանում են միջազգային բարձր չափանիշներին՝ ծրագրային քաղաքականության, կինոարդյունաբերության հետ համագործակցության, կազմակերպչական թափանցիկության և միջազգային գործընկերության ոլորտներում։
««Ոսկե Ծիրանի» ընդգրկումը այս ցանցում հաստատում է փառատոնի աճող դերակատարությունը` որպես հեղինակային կինոյի տարածաշրջանային երկխոսության կարևոր հարթակ Եվրոպայի և Արևմտյան Ասիայի միջև։
«Ոսկե Ծիրանը» շարունակելու է իր առաքելությունն՝ աջակցելու հեղինակային կինոյին, բացահայտելու նոր ստեղծագործական ձայներ և խթանելու մշակութային երկխոսությունը կինոյի միջոցով»,- ասվում է հաղորդագրությունում։