Երևանի հրաժարումը մարդասիրական օգնությունից նման է Ռուսաստանի մասին հիշատակումները ջնջելու փորձի. Մարիա Զախարովա

12 Մարտի 2026, 16:23

Քաղաքականություն

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնությունից արցախցիների համար նախատեսված մարդասիրական մատակարարումներից հրաժարվելու Երևանի որոշումը։ Նա մեջբերել է հայկական կողմի փաստարկը. «Հայաստանի իրավական նորմերը սահմանափակում են նվիրատվությունների և բարեգործական օգնության տրամադրումը նախընտրական շրջանում»։

Մոսկվան պարզաբանումներ է խնդրել Հայաստանի պաշտոնատար անձանցից, սակայն հստակ պատասխան այդպես էլ չի ստացել։ Զախարովայի խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ երկրում միտումնավոր փորձում են «մաքրել» Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում։