Փորձում են խլել Բագրատ սրբազանի տունը․ դատախազությունը հայց է ներկայացրել դատարան
18 Մարտի 2026, 12:12
Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի։
«Դատալեքս» համակարգից տեղեկացնում են, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմումով պահանջում է դադարեցնել Բագրատ սրբազանի սեփականության իրավունքը։ Խոսքն, ըստ ամենայնի, տան մասին է։
Գործով երկրորդ պատասխանողը Կոնվերս բանկն է։ Հայցադիմումը դատարան մուտքագրվել է երեկ և մակագրվել դատավոր Լիլի Դրմեյանին: