Լարիջանիի սպանությունը Իրանի համար երկրորդ խոշոր հարվածն էր․ Ալեն Ղևոնդյան
18 Մարտի 2026, 20:00
Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը հաստատել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահը։
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Alpha News-ի հետ զրույցում նշել է, որ Լարիջանիի սպանությունը Իրանի համար երկրորդ խոշոր հարվածն էր։
«Քաղաքակական որոշում ընդունող էլիտայի այդպիսի ներկայացուցիչ փաստացի Իրանն այլևս չունի։ Ավելին՝ երբ կար Խամենեին, և երբ Իրանը դեռ պատերազմի մեջ էլ չէր, Լարիջանիի տեսակարար և գործնական կշիռն այդ պետության մեջ եղել է գրեթե անփոխարինելի»,- ընդգծել է քաղաքագետը։
Նրա խոսքով՝ Իրանը միայնակ պատերազմում է մի քանի պետությունների դեմ։
«Ակնհայտ է, որ Իսրայելի շահերով առաջնորդվող ԱՄՆ-ն ինչ-որ մասով հասկացել է, որ այսպիսի կոշտ գործիքակազմ պետք չէր կիրառել, բայց արդեն մտել են կռվի մեջ և չեն կարող չշարունակել։ Իսրայելը շարունակում է թիրախավորել էլիտաներին, և ստացվում է՝ Իրանը միայնակ պատերազմում է մի քանի պետությունների դեմ։ Բոլորին պետք է, որ այս պատերազմն ավարտվի, բայց բոլորին պետք է նաև, որ իրենք հաղթող հռչակվեն»,- եզրափակել է Ղևոնդյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։