«Աշխարհակարգ 2.0». Հարություն Ավետիսյան
21 Մարտի 2026, 21:00
Alpha News-ը շարունակում է «Աշխարհակարգ 2.0» նախագիծը, որի շրջանակում Հայկ Խալաթյանը Ռուսաստանի առաջատար վերլուծական կենտրոնների ղեկավարների և փորձագետների հետ քննարկում է հնարավոր՝ ձևավորվող նոր աշխարհակարգը և դրանում Հայաստանի տեղը։
Նախագծի հերթական հյուրը ՌԴ ԳԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Վ. Պ. Իվաննիկովի անվան համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի կառավարման և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի պրոֆեսոր, ինչպես նաև Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Համակարգային ծրագրավորման ամբիոնի վարիչ, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի և Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի համակարգչային գիտությունների ֆակուլտետի վարիչ Հարություն Ավետիսյանն է։
Հարցազրույցում Ավետիսյանը վերլուծում է արհեստական բանականության դերը ապագա աշխարհակարգում, գլոբալ մրցակցության մեջ հաջողության հասնելու հիմնական գործոնները, ինչպես նաև նշում է, թե ով է այսօր համաշխարհային առաջատարը և ինչ շարժիչ ուժեր են ընկած տեխնոլոգիայի զարգացման հիմքում։
Զրույցի ընթացքում նա շոշափում է մեր ժամանակների կարևորագույն հարցերից մեկը՝ արդյոք արհեստական բանականությունը սպառնալիք է մարդկության համար, ինչ ռիսկեր է պարունակում դրա կարգավորման բացակայությունը ռազմական ոլորտում և արդյոք այն կարող է նվազեցնել մարդու կոգնիտիվ կարողությունները։
Բացի այդ, նա գնահատում է արհեստական բանականության կարգավորման տարբեր մոտեցումները՝ խիստ վերահսկողություն, թե ավելի ճկուն, լիբերալ մոդել, ինչպես նաև դիտարկում է, թե Ռուսաստանն ինչ կարող է առաջարկել հետխորհրդային երկրներին այս ոլորտում զարգացման առումով։