Իրավապահները կանգնեցնում և մանրակրկիտ ստուգում են «Ուժեղ Հայաստան»-ի ավտոբուսները
22 Մարտի 2026, 18:45
Armlur.am-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցները հայտնել են, որ իրավապահները նպատակային կերպով կանգնեցնում են կուսակցության ավտոբուսները՝ երկարատև և մանրակրկիտ ստուգումների ենթարկելով դրանք։
Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես են ոստիկանները կանգնեցրել կուսակցության ավտոբուսները և իրականացնում ստուգումներ՝ ստեղծելով ակնհայտ անհարմարություններ։
Աջակիցների պնդմամբ՝ սա պատահականություն չէ․ նրանք վստահեցնում են, որ այսօր, երբ նախատեսվում է կուսակցության գրասենյակի բացումը Աբովյան քաղաքում, իշխանության ներկայացուցիչները տարբեր մեթոդներով փորձում են խոչընդոտել գործընթացը։