Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 հասցեներում խուզարկություն են իրականացնում

26 Մարտի 2026, 10:50

Բոլոր

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ Երևանի շուրջ 20 հասցեներում իրականացնում են խուզարկություններ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։

«Հետքը» գրում է, որ գործողությունների նպատակի և այլ մանրամասների վերաբերյալ այս պահին տեղեկություններ չեն հաղորդվում։