Հայկ Մարտիրոսյանը՝ 19th Agzamov Memorial-ի հաղթող
26 Մարտի 2026, 21:26
Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը նվաճեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված 19th Agzamov Memorial շախմատի միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը։
Վերջին տուրում Հայկ Մարտիրոսյանը սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Նիկիտա Աֆանասիեւի հետ եւ 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր։
19th Agzamov Memorial-ի մրցանակային հիմնադրամը 80 հազար դոլար էր։