«Ուղղակի Կախա». Արտյոմ Կարոկոզյանի հաջողության բանաձևը
08 Օգոստոսի 2023, 20:15
Դերասան Արտյոմ Կարոկոզյանը հայտնի է դարձել ամբողջ երկրում «Ուղղակի Կախա» նախագծից հետո, որը թողարկվում է YouTube-ում:
Արտյոմը ծնվել է Սոչի քաղաքում։ Ծնողները հնարավորություն չեն ունեցել որդուն հանձնել ինչ-որ ծրագրերի, ուստի Արտյոմը գրեթե ամբողջ մանկությունն անցկացրել է փողոցում՝ խաղալով հասակակիցների հետ։
Բայց պետք է նկատել, որ Ղարոկոզյանը գերազանց էր սովորում դպրոցում, երբեք առիթը բաց չէր թողնում մասնակցելու տարբեր մրցույթների և օլիմպիադաների։
Երիտասարդ Արտյոմն իրեն տեսել է որպես գիտնական կամ բժիշկ և, նույնիսկ, ընդունվել է կենսաբանության ֆակուլտետ։ Բայց իր մասնագիտությամբ ապագա աստղը նույնիսկ մեկ օր չի աշխատել։
Հաճախ Արտյոմի կատակները չափազանց յուրահատուկ էին և հիշվում էին: Պարզվել է, որ Կարոկոզյանը հիանալի սցենարիստ է, նա ինքն է երկխոսություններ ու իրավիճակներ հորինել իր ելույթների համար։ Այս հմտությունը նրան շատ է օգնել կյանքում։
Հասկանալով, որ իրեն դուր է գալիս բացառապես ստեղծագործելը, այլ ոչ թե բժշկությունն ու կենսաբանությունը՝ նա աշխատանքի է անցնում ամենատարբեր ոլորտներում ՝ շարժվելու դեպի իր երազանքը: Այսպիսով, տարբեր ժամանակներում նա եղել է վաճառող, մերսող, բարմեն և նույնիսկ ակումբի կառավարիչ։
2012 թվականին ընկերոջ՝ Արտյոմ Քալայջյանի հետ Կարոկոզյանը YouTube-ում գործարկել է ЛЕМ անվանումով իր ալիքը։ Ըստ նրանց, ամեն ինչ տեղի է ունեցել ինքնաբուխ։ Նրանք փողոցում մի քանի հանպատրաստից տեսարաններ են նկարահանել, սկսել են դրանք տեղադրել YouTube-ում։ Դրանից սկսվել է այս նախագծի պատմությունը և տղաների հայտնիությունը:
Բացի այդ, Կարոկոզյանը իր դեբյուտը կատարել է կինոյում։ Նրանք ընկերոջ հետ խաղացել են «Ճանապարհներ» քրեական ֆիլմում, որն Էկրան Է բարձրացել 2014 թվականին։ Դա նրա համար լուրջ փորձ էր և ևս մեկ քայլ դեպի դերասանական արվեստ: