Որտեղ և ով է մշակել ՀՀ նոր Սահմանադրության տեքստը. «Ուշադրությունից դուրս»
29 Մարտի 2026, 16:00
Ադրբեջանը պաշտոնական մակարդակով հայտարարում է, որ ՀՀ-ն պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Բաքուն մատնանշում է Սահմանադրության մեջ առկա հղումը Անկախության հռչակագրին, որի նախաբանում հիշատակվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը՝ «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին»։
ՀՀ իշխանությունները շարունակաբար հերքում են, թե Հայաստանը Բաքվի պահանջով է փոխում իր Սահմանադրությունը։ Մինչդեռ Սահմանադրության փոփոխության հարցը, տարօրինակ զուգադիպությամբ, ընդգրկվել է Հայաստանի օրակարգում՝ համընկնելով Բաքվի հայտարարությունների հետ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 16-ին կրկին հայտարարել է. «Խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցը կախված է նրանից, թե երբ Հայաստանը կփոխի Սահմանադրությունն՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջը վերացնելու համար, որը փաստաթղթում առկա է արդեն երեք տասնամյակ»։
Իսկ արդեն մարտի 12-ին լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի»։
Այն, որ Բաքուն պահանջում է ՀՀ իշխանություններից փոխել Սահմանադրությունը, վերջերս հաստատվել է նաև ԱՄՆ հետախուզական զեկույցում, որում նշվում է. «Նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոփոխի Սահմանադրությունը՝ հեռացնելու հղումը, որը, նրա խոսքով, ենթադրում է, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Դա կպահանջի սահմանադրական հանրաքվե Հայաստանում, որի ընդունումը երաշխավորված չէ»։
Մամուլում հայտնվել է ՀՀ Սահմանադրության նախագծի տեքստը։ Ըստ հրապարակման՝ նախագծում բացակայում է ՀՀ Անկախության հռչակագրին հղումը։ Բացի այդ, փաստաթղթում առկա են նաև մի շարք այլ խնդրահարույց կետեր։
Այս անգամ «Ալֆանյուզի» ուշադրությունից դուրս չի մնացել ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։