«Աշխարհակարգ 2.0». Անդրեյ Կորտունով
28 Մարտի 2026, 21:00
Alpha News-ը շարունակում է «Աշխարհակարգ 2.0» նախագիծը, որի շրջանակում Հայկ Խալաթյանը Ռուսաստանի առաջատար վերլուծական կենտրոնների ղեկավարների և փորձագետների հետ քննարկում է հնարավոր՝ ձևավորվող նոր աշխարհակարգը և դրանում Հայաստանի տեղը։
Նախագծի նոր հյուրը «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի փորձագետ, 2011-2023 թթ․ Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովն է։
Հարցազրույցում Անդրեյ Կորտունովը վերլուծում է Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների ներկա վիճակը․ արդյոք անցել է անդարձելիության կետը, ինչ նպատակներ և պատճառներ ունի Եվրամիության հակառուսական քաղաքականությունը, և արդյոք Եվրոպայում գոյություն ունեն ուժեր, որոնք հանդես են գալիս ԱՄՆ-ից ավելի անկախ արտաքին քաղաքական կուրսի օգտին։
Փորձագետն անդրադարձել է նաև Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ընթացող բանակցային գործընթացին՝ պատասխանելով այն հարցին, թե ռուս-ամերիկյան հարաբերություններում նկատվող «ջերմացումը» երկարաժամկետ միտում է, թե ժամանակավոր երևույթ։
Առանձին ուշադրություն է դարձվում նաև Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերություններում ճգնաժամի պատճառներին՝ արդյոք այն հիմնականում կապված է Դոնալդ Թրամփի գործոնի հետ, թե պայմանավորված է ավելի խոր քաղաքական և տնտեսական գործընթացներով։
Կորտունովը մանրամասն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի ներքաղաքական իրավիճակին՝ շեշտադրելով ամերիկյան հասարակության խորացող պառակտումը․ որքանով է այդ պառակտումը կայուն և արդյոք տեսանելի ապագայում հնարավոր է կոնսենսուս հանրապետական և դեմոկրատական էլիտաների միջև։