Անժելա Սարաֆյանը՝ «Լավագույն դերասանուհի» Մալագայի կինոփառատոնում
01 Ապրիլի 2026, 14:40
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանն արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին Մալագայի կինոփառատոնում (Festival de Málaga)։ Մրցանակը նրան շնորհվել է «Գրեթե անապատ» դրամատիկ ֆիլմում գլխավոր դերակատարման համար, որի ռեժիսորն է Ժոզե Էդուարդո Բելմոնտեն։
Ֆիլմը պատմում է բրազիլացի ճարտարապետ Բենիամինի մասին, որն ապրում է անձնական ճգնաժամ։ Նրա կյանքը փոխվում է խորհրդավոր կնոջ՝ Ավայի հետ հանդիպումից հետո։ Այդ կերպարը մարմնավորել է Անժելա Սարաֆյանը։
Մալագայի կինոփառատոնը (Festival de Málaga) Իսպանիայի ամենանշանակալի մշակութային իրադարձություններից է, որը հիմնականում կենտրոնանում է իսպանալեզու ֆիլմերի վրա։ Այն ամենամյա է, անցկացվում է Մալագայում և ներառում է լիամետրաժ, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի մրցույթներ։