Սենտրենդեի բացօթյա թանգարանում տեղի կունենա «Հայերը Տրանսիլվանիայում» միջոցառումը

10 Օգոստոսի 2023, 09:18

Մշակույթ

Օգոստոսի 12-ին Հունգարիայի Շենտենդրե քաղաքում տեղի կունենա «Հայերը Տրանսիվալնիայում» հայկական մշակույթին եւ գաստրոնոմիային նվիրված միջոցառումը։

Hungary Today-ի փոխանցմամբ՝ միջոցառման շրջանակում ելույթ կունենա «Kortárs & Ballet» պարային խումբը, «Նուռ» խումբը՝ հայկական երգեր, Հայկական թատրոնի տնօրեն Մարիա Վարադին «Արարատից հեռու» հայ գրականության մասին դասախոսությամբ հանդես կգա, իսկ «Ուրարտու» հայկական թատրոնի պարողները կներկայացնեն ավանդական տարազի շոու։ Հյուրերը կկարողանան տեսնել, թե ինչպես է պատրաստվում հայկական ավանդական ուտեստը՝ ականջապուրը։

Տրանսիլվանիայի հայերի ծագումն ու քաղաքային ավանդույթները կներկայացվեն «Հայկական մշակույթի 1001 մանրաթելեր եւ ձեւեր» խորագրով հատուկ ցուցահանդեսում ու բացօթյա թանգարանի՝ Տրանսիլվանիայի մասով թեմատիկ զբոսանքներում:

Այցելուները կարող են ծանոթանալ նաեւ հայկական ծագումով հայտնի հունգարացիներին եւ հայկական ծագում ունեցող հունգարերեն բառերին։