Իռլանդիայում հայտնաբերվել է հինգերորդ հայկական խաչքարը
16 Ապրիլի 2026, 19:00
Տարածված տեսություններից մեկի համաձայն՝ հենց հայերը կարող էին լինել Իռլանդիա կղզու առաջին բնակիչները․ դրա մասին վկայում են հայկական և կելտական մշակույթների նմանությունները, խաչքարերի առկայությունը, ինչպես նաև Իռլանդիայի եկեղեցական սաղմոսներում Հայաստանի հիշատակումները։
Թեև այսօր Իռլանդիայում հայերի թիվը մեծ չէ, պատմաբանները նշում են նրանց ներկայության հին հետքը։ Հետազոտություններում նշվում է, որ իռլանդացիների էթնոգենեզին մասնակցած արիացիների թվում եղել են հայեր, մարեր և իլլիրիացիներ։