Խաղաղ ակցիա անող մարդկանց քաշքշել են, մարմնական վնասվածքներ հասցրել․ Ալեքսանյան
19 Ապրիլի 2026, 23:57
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունը։
Կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի խոսքով՝ այս պահին քննվում է 15 հոգու տնային կալանքի և 2 հոգու կալանքի հարցը։
«Այս մանեը ես գնահատում եմ աբսուրդային։ Սա իշխանությունների վախի դրսևորումն է, և իշխանականների անճարության արդյունքն է։ Խաղաղ ակցիա անող մարդկանց քաշքշել են, մարմնական վնասվածքներ հասցրել։ Եվ փաստացի տուժողին տանում են կալանքի։ Սա աբսուրդի ժանրից է»,- նշել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտից 17 անձ էր բերման ենթարկվել։ Նրանցից 15-ի նկատմամբ, ըստ նախնական տեղեկությունների, տնային կալանքի միջնորդություն է ներկայացվել, իսկ երկուսի նկատմամբ` «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի և Մայիս Բաղումյանի նկատմամբ կալանքի։
Վաղինակ Ղազարյանը մեղադրվում է խուլիգանություն, իսկ Մասիս Բաղումյանը ոստիկանին դիմադրելու և խուլիգանության համար։