«Հավաքականը միշտ քո տունն է լինելու». Պորտուգալիան մեծարանքի շքեղ արարողությամբ ճանապարհում է իր ավագին

05 Նոյեմբերի 2026, 17:45

Սպորտ

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FPF) պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է ազգային հավաքականում իր կարիերան ավարտելու մասին։

Ֆեդերացիան խորին երախտագիտություն է հայտնել «հավերժական ավագին»՝ 23 տարվա ընթացքում հավաքականի հաջողություններում ունեցած նշանակալի ավանդի համար՝ նրան անվանելով պորտուգալական ֆուտբոլի գլխավոր խորհրդանիշ, ոգեշնչող առաջնորդ և բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ։

FPF-ում ընդգծել են նաև, որ հարձակվողի փառավոր ժառանգությունը՝ ազգային հավաքականի կազմում անցկացրած 234 հանդիպումն ու խփած ռեկորդային 146 գոլը, հավերժ կմնան համաշխարհային սպորտի պատմության մեջ։

Ռոնալդուի հեռանալու կապակցությամբ ֆեդերացիան հայտնել է, որ մտադիր է կազմակերպել և անցկացնել հրաժեշտի մեծամասշտաբ հանդիպում, որի ընթացքում երկրպագուներն ու ողջ երկիրը հնարավորություն կունենան արժանիորեն շնորհակալություն հայտնելու իրենց ավագին։

Ֆեդերացիան իր ուղերձն ավարտել է հետևյալ խոսքերով.

«Շնորհակալություն ամեն ինչի համար, ԱՎԱ՛Գ։ Հավաքականը միշտ քո տունն է լինելու։ Առա՛ջ՝ դեպի 1000-րդ գոլը»։

Հիմա եթերում