Ակցիայի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել․ Էդգար Ղազարյան
20 Ապրիլի 2026, 00:02
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանի խոսքով՝ ակցիայի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել։
«Ես ներկա էի, ոստիկաններն «Ուժեղ Հայաստան»-ի անդամների նկատմամբ հատուկ անհամաչափ ուժ կիրառեցին Սամվել Կարապետյանի գործով դատական նիստի օրը։ Դատարանները մեր աշխատավայրն են դարձել, օրական դատարաններով ման ենք գալիս»,- ընդգծել է Ղազարյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտից 17 անձ էր բերման ենթարկվել։ Նրանցից 15-ի նկատմամբ, ըստ նախնական տեղեկությունների, տնային կալանքի միջնորդություն է ներկայացվել, իսկ երկուսի նկատմամբ` «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի և Մայիս Բաղումյանի նկատմամբ կալանքի։
Վաղինակ Ղազարյանը մեղադրվում է խուլիգանություն, իսկ Մասիս Բաղումյանը ոստիկանին դիմադրելու և խուլիգանության համար։