Զելենոկումսկի հայ համայնքը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

25 Ապրիլի 2026, 12:00

Հայեր

Ռուսաստանի Զելենոկումսկ քաղաքի հայ համայնքն ապրիլի 24-ին հարգանքի տուրք է մատուցել Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Այդ սգո օրը հայ ժողովրդին աջակցող խոսքերով հանդես են եկել Պետրոս և Պողոս եկեղեցու հոգևոր սպասավոր քահանա Դիոնիսի Լիոնովը, Ստավրոպոլի երկրամասի Դումայի պատգամավոր Դմիտրի Շուվաևի օգնական Ալեքսեյ Յարիգինը, ինչպես նաև «Победа Zа нами» խմբի ղեկավար Գիվի Գվինիաշվիլին։

Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ կազմակերպվել է նաև ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու։