Վարշավայում հայերը և լեհերը միասին ոգեկոչել են ցեղասպանության զոհերի հիշատակը
25 Ապրիլի 2026, 13:30
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, Վարշավայի Հայկական պուրակում տեղակայված խաչքարի մոտ հարգանքի տուրք է մատուցվել Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Վարշավայի կայազորի հրամանատարության զինվորների մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են դեսպանությունից։

Հնչել է բարեխոսական աղոթք՝ Լեհաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Մինաս աբեղա Հախվերդյանի և Լեհաստանի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ ծայրագույն վարդապետ Յուզեֆ Նաումովիչի կողմից, որին հաջորդել է ծաղիկների խոնարհման արարողությունը։
Հիշատակի միջոցառմանը ներկա էին նաև հայ-լեհական խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ, Լեհաստանի հայկական համայնքային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ։
.jpg)