Ռուսաստանցիների գործնական ուղևորությունները դեպի Հայաստան աճում են
29 Ապրիլի 2026, 10:00
«OneTwoTrip» ծառայության տվյալներով՝ Հայաստանը մտել է ռուսաստանցիների գործուղումների ամենապահանջված երկրների ցանկում։
Ըստ ուսումնասիրությունների՝ 2026 թվականի հունվարի 1-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան գործուղումների պահանջարկն աճել է 31%-ով։
Վերլուծաբաններն ուսումնասիրել են այդ ընթացքում կորպորատիվ հաճախորդների կողմից ձևակերպված ավիապատվերները։ Ընդհանուր առմամբ, 2026 թվականի սկզբին Ռուսաստանից արտասահմանյան գործուղումների թիվն աճել է 16%-ով։
Միաժամանակ նկատվում է գործնական ուղևորությունների որակական վերափոխում․ աշխարհագրական վեկտորը տեղափոխվում է դեպի Ասիա և ԱՊՀ երկրներ։
Տարվա սկզբին տպավորիչ աճ արձանագրած մյուս ուղղություններից են Հարավային Կորեան (պահանջարկի աճ՝ 181 տոկոս), Եգիպտոսը (+136 տոկոս), Վրաստանը (+83 տոկոս), Տաջիկստանը (+71 տոկոս) և Ղրղզստանը (+70 տոկոս)։