Ռուս-հայկական հարաբերությունները գնում են դեպի խզում․ Կոնստանտին Զատուլին
28 Ապրիլի 2026, 21:20
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «Լազարյան ակումբի» յոթերորդ նիստի շրջանակում Alpha News-ին մեկնաբանել է, թե ուր են շարժվում ռուս-հայկական հարաբերությունները։
«Ռուս-հայկական հարաբերությունները գնում են դեպի փլուզում, և դրա համար հարկավոր չէ լինել գիտնական։ Պարզապես պետք է ուշադրություն դարձնել հայկական դաշինքների էվոլյուցիային, այս պահին Արևմուտքի կողմից պատրանքային օգնության վրա հենվելու ձգտմանը, միաժամանակ Ռուսաստանի Դաշնության հետ ցանկացած դաշնակցային հարաբերությունից հրաժարվելուն՝ թե՛ ռազմական ոլորտում, օրինակ՝ ՀԱՊԿ-ում, և թե՛տնտեսական այլ կապերում։
Այս ամենը ցույց է տալիս, որ Փաշինյանի կառավարությունը պրագմատիկ չէ, այլ մի կառավարություն է, որը գաղափարապես միտված է խզել կապերը այդ տարածության հետ և անցնել այլ հարթություն։
Սակայն կարելի է որքան ուզես երևակայել, բայց պետք է նայել քարտեզին․ ոչ մի Ամերիկա կողքին չկա, ոչ էլ Ֆրանսիան, որը պատրաստվում է նախագահ Մակրոնի այցին Հայաստան։ Եվ նրանց կողմից, ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա, չկա որևէ ցանկություն իրենց վրա վերցնելու Հայաստանի պաշտպանությունն ու անվտանգությունը», -նշել է Զատուլինը։