Վաղվա Հայաստանի խորհրդանիշը բահն է, այլ ոչ թե մուրճը․ Նարեկ Կարապետյան
08 Մայիսի 2026, 20:51
«Մարդ կա, որ մուրճ է ժողովրդի վրա ճոճում ու սպառնում։ Այն այսօրվա Հայաստանի խորհրդանիշն է»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ վաղվա Հայաստանի խորհրդանիշը բահն է։
«Բահը շինարարության, կառուցելու մասին է։ Մեր երկրում հողատարածքների կեսը 8 տարվա ընթացքում անտեր է մնացել, վաղվա Հայաստանը ծաղկեցնելու է այդ հողերը, կառուցելու է այդ գյուղերը։ Մեր երկրում հազարավոր մարդիկ չունեն բնակարաններ։ Այդ բնակարանները կառուցելու ենք բահով»,- ընդգծել է Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։