Պետք չէ պաշտպանել Հայաստանը մեզանից, մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Իլհամ Ալիև

10 Մայիսի 2026, 14:30

Քաղաքականություն

«Մենք չունենք Հայաստանը ոչնչացնելու կամ նրա անկախությունը խլելու մտադրություն»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այսօր այսպես կոչված եվրոպացի դիտորդները դեռևս ենթադրաբար հերթապահություն են իրականացնում ադրբեջանա-հայկական սահմանին։ Ես ասել եմ, որ եթե մենք մեկ կրակոց արձակենք, նրանցից ոչ մի հետք չի մնա։ Բայց նրանք այնպես են վարվում, կարծես թե պաշտպանում են Հայաստանը մեզանից։ Անհրաժեշտ չէ պաշտպանել Հայաստանը մեզանից։ Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Հիմա եթերում