Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` շախմատի միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր
10 Մայիսի 2026, 20:20
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Իտալիայում անցկացվող Sardinia World Chess festival 2026 շախմատի միջազգային մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Նա 9 տուրերում վաստակել է 7 միավոր՝ ոչ մի պարտություն չկրելով (5 հաղթանակ, 4 ոչ-ոքի)։ Առաջին տեղը 7,5 միավորով գրավել է Ֆրեդերիկ Սվանեն Գերմանիայից: