«Սեր Արցախ» նախագիծը կշարունակվի Սյունիքում. Աննա Աստվածատուրյան-Թերքոթ
14 Մայիսի 2026, 22:30
Գրող, դասախոս, Ուեստբրուքի քաղաքային խորհրդի անդամ Աննա Աստվածատուրյան-Թերքոթն Alpha News-ի հետ զրույցում պատմել է «Սեր Սյունիք» նախաձեռնության մասին, որը նման է «Սեր Արցախ» նախագծին և երկար տարիներ իրականացվել Արցախում ծննդկանների համար։
«Հունիսի 1-ից նախատեսում ենք սկսել «Սեր Սյունիք» նախագիծը՝ «Սեր Արցախ»-ի օրինակով, որի շրջանակում Արցախում յուրաքանչյուր նորածին երեխայի տրամադրում էինք նվերներ՝ մայրիկների և նորածինների համար առաջին անհրաժեշտության պարագաներով»,- ասել է նա՝ նշելով, որ աջակցություն է տրամարդվել նորածին ունեցող 3000 արցախյան ընտանիքի։
Աստվածատուրյան-Թերքոթի խոսքով՝ այժմ նույն նախագիծն իրականացվում է Սյունիքում, որտեղից ինքն է սերում։
Alpha News-ի զրուցակիցը պատմել է նաև, թե ինչպես է ամեն ինչ սկսվել, ինչպես է խնվել ձևավորվել գաղափարը և ինչ փուլերով է անցել նախագիծը մինչև իրականացում։
«Ես Բաքվից տեղահանված փախստական եմ, և ինձ համար այս ամենի հիմքում իմ ընտանիքն էր ու Արցախը, որտեղից տեղահանվել է 350 հազար մարդ։ Արցախը պատմականորեն հայկական հող է։ Մեր պատմության ընթացքում մենք շատ կորուստներ ենք ունեցել, և սա առաջին դեպքն էր, երբ մենք վերադարձրինք մեր հողերը։ Ինձ համար այս գործը սրբազան է»,- ասել է նա։