Անժելա Սարաֆյանը կնկարահանվի «Այն, ինչ մենք թաքցնում ենք» սարսափ ֆիլմում
16 Մայիսի 2026, 15:10
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը կնկարահանվի «Այն, ինչ մենք թաքցնում ենք» հոգեբանական սարսափ ֆիլմում, որում կմարմնավորի գլխավոր դերերից մեկը։
Ֆիլմի նկարահանումները մեկնարկել են Նյու Յորքում։ Ֆիլմի ռեժիսորներն են Ամիր Նուրանին և Էրիկ Բերգեմանը։
Ֆիլմում կնկարահանվեն նաև Լիլ Ռել Հաուրին և Մենի Մոնտանան։