ԵՄ-ն հետխորհրդային երկրները դիտարկում է որպես ՌԴ-ին վնաս հասցնելու հարթակ․ Բորդաչև
18 Մայիսի 2026, 19:00
Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի պրոֆեսոր, Եվրոպական և միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար Տիմոֆեյ Բորդաչևն Alpha News-ի հետ զրույցում պատասխանել է այն հարցին,թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նախագահի Պեկին կատարելիք այցը կապ ունի Դոնալդ Թրամփի՝ վերջերս Չինաստան կատարած այցի հետ։
«Չեմ կարծում, որ այստեղ ուղիղ կապ կա։ Սակայն որոշակի կապ, իհարկե, կա, քանի որ Չինաստանը, ՌԴ-ն և ԱՄՆ-ն աշխարհի երեք գերտերություններն են։ Սրանք աշխարհում ամենախոշոր և ռազմաքաղաքական առումով ամենահզոր երկրներն են։ Այդ պատճառով երկու երկրների միջև ցանկացած երկխոսություն, օրինակ՝ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև, այս կամ այն կերպ առնչվում է նաև Չինաստան-Ռուսաստան կամ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններին։ Այս եռանկյունին գոյություն ունի։ Եվ Թրամփի այցը նույնպես կապված էր ՌԴ նախագահի սպասվող այցի հետ»,- ասել է նա։
Բորդաչև խոսքով՝ եվրոպացի քաղաքական գործիչների ռուսատյաց հռետորաբանությունը կապված է աճող ռազմական ծախսերը արդարացնելու փորձերի հետ։
«Նրանք կրճատում են սոցիալական ծախսերը և ավելացնում ռազմական ծախսերը՝ իրենց քաղաքացիներին համոզելով, թե դա անհրաժեշտ է, քանի որ, ըստ նրանց, առջաջիկայում ՌԴ-ի հետ հակամարտություն է սպասվում։ Եթե ներքին նպատակներից ելնելով սկսում եք պատրաստվել պատերազմի ինչ-որ մեկի դեմ, ապա դա, իհարկե, կարող է իրականություն դառնալ։ Նման ողբերգություն կարող է տեղի ունենալ»,- նշել է նա՝ հավելելով, որ առաջատար եվրոպական երկրները հետխորհրդային տարածքի երկրները դիտարկում են որպես հարթակ՝ Ռուսաստանին վնաս հասցնելու համար։