Սնուցող մայրերը պատռեցին Փաշինյանի դիմակը. Տիգրան Քոչարյան

18 Մայիսի 2026, 22:45

Քաղաքականություն

«Նիկոլ Փաշինյանը Երևանի և Հայաստանի փողոցներում առերեսվում է իրականության հետ»,-այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի կարողանում այլակարծությունն ընդունել և ինչու է քաղաքացիների մեղադրանքներ ժամանակ հունից դուրս գալիս։

Նրա խոսքով՝ այսօր Արաբկիր համայնքում, որտեղ էլ որ նա մտնում էր, քաղաքացիները նրան ասում էին այն, ինչը նա չէր ցանկանում լսել: «Ես մի փոքր վախ ունեմ Արաբկիրի շրջանի համար, որ անկլավի ստատուս չտա և հանձնի Ադրբեջանին»,- հավելել է Տիգրան Քոչարյանը։

Ըստ նրա՝ սա շարունակական է լինելու, քանի որ «Փաշինյանի ճակատին ճիշտն ասում են հենց այն սնուցող մայրերի կատեգորիան, որոնց անընդհատ խոստումներ է տվել»։

«Հենց այդ սնուցող մայրերն էին, որ այսօր պատռեցին Փաշինյանի դիմակը։ Եվ փաստացի տեսանք, որ ժողովրդավար ղեկավարն իրեն պահում է վերջին փոքրիկ, հիստերիկ դիկտատորի նման: Այստեղ շատերը պետք է տեսնեն, թե ինչպես հասարակ կանայք, որոնք կուսակցականացված չեն, ընդդիմադիր գործիչներ չեն, գալիս և Փաշինյանի ճակատին ասում են այդ ամենը։ Սա նրան գազազեցնում է, որովհետև դա այն իրականությունը չԷ, որը նա ուզում է ցույց տալ իր աջակիցներին»,- ընդգծել է Տիգրան Քոչարյանը:

Հիմա եթերում