ԱՄՆ-ի համար Մերձավոր Արևելքում այլևս անվտանգ վայր չի մնա․ Խամենեի
26 Մայիսի 2026, 13:13
ԱՄՆ-ն այսուհետ չի կարողանա Մերձավոր Արևելքի երկրներն օգտագործել որպես վահան տարածաշրջանում գտնվող իր ռազմական բազաների համար և իր համար անվտանգ վայր չի գտնի։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին։
«Մեկ բան հաստատ է՝ ժամանակի սլաքները հետ չեն շրջվելու, և տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրներն այլևս չեն դառնա ամերիկյան բազաների համար վահան։ Բացի այն, որ ԱՄՆ-ի համար տարածաշրջանում այլևս անվտանգ վայր չի մնա իր ինտրիգների և ռազմական բազաների համար, այն օրեցօր ավելի է կորցնում իր դիրքերը»,- նշել է նա։
Խամենեին մահմեդական բոլոր երկրներին կոչ է արել «բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության», որպեսզի համատեղ լուծեն առկա բոլոր խնդիրները։