Մեզ պետք է լուրջ տնտեսական ծրագիր երկրի տնտեսական պոտենցիալը վերականգնելու համար. Նարեկ Կարապետյան

26 Մայիսի 2026, 22:46

Քաղաքականություն

Մենք առաջարկում ենք գործարան կառուցել, որ մարդիկ աշխատեն, մեզ ասում են՝ Սամվել Կարապետյանը 10 տարի Կալուգայում է ապրել, սրանք իրար հետ ի՞նչ կապ ունեն, ասում ենք վատ բառերով մի խոսեք Հայաստանի քաղաքացիների հետ, վատ բառեր մի ասեք մեր եկեղեցուն, ասում են՝ մի խառնվեք մեր գործերին, թե չէ՝ էս կանենք, էն կանենք, ի՞նչ պետք է անեն: Այս մասին Վանաձորի բնակիչների հետ նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

«Վանաձորցիներ ջան, մենք պետք է ուժեղ երկրում ապրենք, մեր աղքատությունը, Վանաձորի նվազող բնակչությունը մեզ սազական չէ։ Ամեն տասնամյակ Վանաձորում բնակչությունը շեշտակի անկում է ապրում, մարդիկ չունեն աշխատանք, չկա զարգացում, մեզ պետք է լուրջ տնտեսական ծրագիր, որպեսզի վերականգնենք մեր երկրի տնտեսական պոտենցիալը, հարգված, չպառակտված միջավայրում ապրենք»,- նշել է Նարեկ Կարապետյանը։

Նա կոչ է արել Վանաձորի բնակիչներին հունիսի 7-ին անպայման մասնակցել ընտրություններին, քանի որ չմասնակցելով՝ իրենց ձայնը տալիս են Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: