ԵԱՏՄ երկրների առաջնորդները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն են ընդունել
29 Մայիսի 2026, 16:29
ԵԱՏՄ երկրների առաջնորդներն ընդունել են հայտարարություն Հայաստանի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրների չորս առաջնորդների հայտարարությունը փոխանցվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։
Ուշակովը նաև ընդգծել է, որ Աստանայում կայացած նիստի ընթացքում ԵԱՏՄ երկրների առաջնորդները քննարկել են Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Այո, քննարկել են»,- ասել է Ուշակովը։