Մեկնարկել են Երևան-Գյումրի-Վրաստան ավտոճանապարհի սահմանային հատվածի հիմնանորոգման աշխատանքները, հայտնում են Հայաստանի ճանապարհային դեպարտամենտից։
Շինարարական աշխատանքները, որոնց համար երկրի պետբյուջեից հատկացվել է ավելի քան 1,2 մլրդ դրամ, նախատեսվում է ավարտել 2023 թվականի ընթացքում։