Ռուբեն Դիշդիշյանի «Պալմա 2» ֆիլմը կցուցադրվի Ճապոնիայում

06 Հունիսի 2026, 18:00

Մշակույթ

Ռուսաստանաբնակ հայազգի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի ընտանեկան արկածային «Պալմա 2» ֆիլմը օգոստոսի 28-ից կցուցադրվի Ճապոնիայի կինոթատրոններում։

Ֆիլմը նաև ընտրվել է որպես Յուբարիի միջազգային ֆանտաստիկ ֆիլմերի փառատոնի բացման ֆիլմ։

Ֆիլմը պատմում է օդաչու Վյաչեսլավ Լազարևի մասին։ Նա թողնում է մեծ ավիացիան և ընտանիքի հետ տեղափոխվում է քաղաքի ծայրամասում բնակվելու: Ընտանիքի կյանքը շարունակվում է իր բնականոն հունով, մինչև մի օր նրանց կյանքում հայտնվում է արջի քոթոթը, որին օդաչուի որդին՝ Կոլյան, տալիս է «Մանսուր» անունը։