ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում արձանագրված հերթական խախտումների դեպքեր
07 Հունիսի 2026, 14:36
Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում «ՔՊ» անդամ Գնել Սանոսյանը ընտրողներին ուղղորդում է 19/36 ընտրատեղամասի մուտքի մոտ։
Դիմակավորված անձինք շրջապատել են Գյումրիում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակը, հայտնում են կուսակցությունից։
«7» համարով (ՊՊԱ) քվեաթերթիկները ընտրողներին չեն տրամադրվում։
Իջևանի 38/24 ընտրատեղամասում վստահված անձը ուղղորդում է ընտրողներին՝ գտնվելով քվեախցիկներին չափազանց մոտ և հետևելով քվեարկության ընթացքին։
Արմավիրի մարզի 15/19 ընտրատեղամասում քվեախցիկներ են մտնում մեկից ավելի անձինք՝ հանձնաժողովի անդամի կամ վստահված անձի ցուցումով։
